.jpg)
«Ռեալն» ուշ երեկոյան կհայտարարի Մոուրինյոյի հեռանալու մասին
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն այսօր հատուկ մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ամենայն հավանականությամբ, կհայտարարի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկության մասին: Տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Պերեսը, գլխավոր մենեջեր Խոսե Անխել Սանչեսն ու Մոուրինյոն այսօր նստել են բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել պորտուգալացի մասնագետի ապագային վերաբերող որոշ հարցեր:
Տեղեկությունների համաձայն, նախատեսված մամուլի ասուլիսը տեղի կունենա ուշ երեկոյան:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն դեռևս գարնանն էր որոշում կայացրել լքել Մադրիդը և այս մասին խոստովանել էր անգամ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:
Հավելենք, որ «Ռեալն» ընթացիկ մրցաշրջանն ավարտեց առանց տիտղոսների, իսկ վերջին հույսը` Իսպանիայի գավաթը, բաժին հասավ «Ատլետիկոյին»: