Հայ սամբիստները նվաճեցին 4 մեդալ
20/05/2013 19:26

Հայ սամբիստները նվաճեցին 4 մեդալ

Իտալիայի Կրեմա քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի 2013 թ. առաջնության վերջին օրը հայ սամբիստները ևս 1 մեդալ նվաճեցին: Հայաստանի հավաքականի կազմում հաջողության հասավ փորձառու մարզիկ Վաչիկ Վարդանյանը: 68 կգ քաշայինների մրցապայքարում նա ճանաչվեց 2-րդը և արժանացավ արծաթե մեդալի: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 2-րդ տեղն էր զբաղեցրել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ.), 3-րդ մրցանանակիր էին դարձել Սոսե Բալասանյանը (52 կգ) և Մավրիկ Նասիբյանը (74 կգ): Այսպիսով, հայ սամբիստները հայրենիք կվերադառնան երկու արծաթե և երկու բրոնզե մեդալով: 

Հայ սամբիստները նվաճեցին 4 մեդալ