.jpg)
Գազաբանավեճ. Հրանտ Բագրատյան vs Տիգրան Սարգսյան
Այսօր Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց ուղղեց գազի գնի վերաբերյալ. «Շփոթության մեջ եք գցում, բացարձակ ճիշտ չեք ասում` ասելով, որ Հայաստանը ամենաէժան գազն է ստանում, ռուսական մի կազմակերպություն մի գնով գազ է մատակարում մեկ այլ կազմակերպության. Դուք ի՞նչ գործ ուենք, ինչո՞ւ եք խառնվում»,- ասաց Բագրատյանը և շարունակեց, որ 96 տոկոս գազիֆիկացված երկրում նաև կախվածություն կա գազից, որն ավելի է ծանրացնում հարցը:
«Ինչո՞ւ է կառավարությունը խառնվում գազի գնագոյացմանը»,- վերջապես հարցը ձևակերպեց Հրանտ Բագրատյանը:
Վարչապետը խոստացավ օգտագործել Հրանտ Բագրատյանի վերլուծական կարողոթյունները և ակնկալեց նախկին վարչապետի օժանդակությունը:
Ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա վարչապետը փոխանցեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը զբաղվոմ է հաշվարկներով. «Մեր մասնակցությունը եղել է միայն սահմանի վրա գազի գնի որոշման գործում մեր ռուս գործընկերների հետ, որ գազը մատակարարվի էժան գնով. էժան է, թե ոչ, մենք չենք որոշում»:
96 տոկոսով գազիֆիկացումը բացասական չգնահատեց վարչապետը, միայն նշեց, որ պետք է գնալ դիվերսիֆիկացիայի տարբերակով:
Հ. Բագրատյանն արձագանքեց. «Ձեզ հանգիստ ձևով ասվում է` գործ չունեք գազի գնից, նայեք գազի վերջնական գինը և գազի սահմանային բաղադրիչը այնքան է, ինչքան գազի գինը, իսկ դուք ուղղորդում եք մեր ուշադրությունը սահմանային գնին շփոթություն ենք առաջացնում: Փառք աստծո, Հայաստանը երբևէ ոչ մեկից էժան գազ չի գնել»: Նախկին վարչապետը նաև առաջրկեց ստեղծել գազի սպառման կոոպերացիա և խոստացավ, որ այդ դեպքում 30 տոկոս գազի գնի իջեցում կունենաք՝ անկախ ռուսների ցանկությունից:
«Հայաստանը էժան գազ չի ստանում, դա ճիշտ չէ, ինչ վիճելու հարց կա»,- զարմացավ նախկին վարչապետը:
«Ցանկություն չունեմ վիճելու»,- նկատեց գործող վարչապետը և ասաց, որ գազն էժան է, այդպես գործող վարչապետին հավաստիացրել են «Գազպրոմից»:
Տ. Սարգսյանը խոստացավ՝ գազի սպառման կոոպերացիայի առաջարկությունը կքննարկվի: