Սկոլարի. «Նեյմարը կդառնա «Նոու Կամպի» կուռքը»
20/05/2013 19:50

Սկոլարի. «Նեյմարը կդառնա «Նոու Կամպի» կուռքը»

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին բարձր է գնահատել «Սանթոսի» հարձակվող Նեյմարի պրոֆեսիոնալ հատկանիշները, ինչպես նաև խոսել է նրա «Բարսելոն» տեղափոխության մասին:

«Նեյմարն իսկական օրինակ է մյուսների համար: Ես խոսել եմ «Բարսելոնի» նախագահ Սանդրո Ռոսելի հետ և ասել, որ նա իսկապես բարձրակարգ, պրոֆեսիոնալ հատկանիշներով ֆուտբոլիստ է: Ներկա պահին կատալոնցիներն ակնհայտ առաջատար են` Նեյմարի տրանսֆերի համար մղվող պայքարում: Կարծում եմ, այդ տեղափոխությունն օգտակար կլինի բրազիլացու համար: Վստահ եմ, նա կդառնա «Նոու Կամպի» կուռքը, ինչպես Մեսսին»,- հայտարարել է Սկոլարին:

Հիշեցնենք, որ Նեյմարի գործող պայմանագիրը «Սանթոսի» հետ նախատեսված է մինչև 2014 թ., սակայն հավանական է, որ նա առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվի Եվրոպա: 

Սկոլարի. «Նեյմարը կդառնա «Նոու Կամպի» կուռքը»