Ադրբեջանցիները կրակել են Ս. Օհանյանի ուղղաթիռի վրա. Գյուղացիներն են պնդում
20/05/2013 11:52

Ադրբեջանցիները կրակել են Ս. Օհանյանի ուղղաթիռի վրա. Գյուղացիներն են պնդում

Ոսկեպար գյուղի բնակիչները Aravot.am-ին փոխանցել են, որ ադրբեջանցիները կրակ են արձակել Նոյեմբերյանի զորամաս մեկնող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղղաթիռի ուղղությամբ:

Մեկնաբանություններ ստանալու նպատակով Aysor.am-ը զրուցեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով նշեց, որ Ոսկեպարի բնակիչները նման տեղեկություն իրեն ևս փոխանցել են, սակայն նախարարի ուղղաթիռի վրա փամփուշտների հետքեր չեն հայտնաբերվել: Հարցին, իսկ նախկինում եղե՞լ են արդյոք դեպքեր, որ ադրբեջանական կողմից կրակ արձակվի պաշտպանության նախարարի ուղղաթիռի ուղղությամբ, ՊՆ խոսնակը պատասխանեց` «Բազմիցս»:

Ադրբեջանցիները կրակել են Ս. Օհանյանի ուղղաթիռի վրա. Գյուղացիներն են պնդում