Թուրքիայում երկու օդապարիկներ իրար են բախվել (Տեսանյութ)
20/05/2013 21:02

Թուրքիայում երկու օդապարիկներ իրար են բախվել (Տեսանյութ)

Այսօր առավոտյան  Թուրքիայի հյուսիսային Նեևշեհիր նահանգի Կապադոկիա քաղաքում երկու օդապարիկներ իրար են բախվել, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել 24 մարդ: Այս մասին տեղեկացնում է «ABC» լրատվական գործակալությունը:

Զոհն ընկել է օդապարիկից, երբ այն բախվել է մյուսին։ Զոհված զբոսաշրջիկը բրազիլացի է։

Աղբյուրը նշում է, որ Կապադոկիայում սա արդեն երկրորդ ճակատագրական վթարն էր: 2009 թվականին, երբ երկու օդապարիկներ էին բախվել, բրիտանական զբոսաշրջիկ էր մահացել:
 

Թուրքիայում երկու օդապարիկներ իրար են բախվել (Տեսանյութ)