«Բաքուն լարված հարաբերություններ ունի միաժամանակ մի քանի ուղղություններով»
20/05/2013 20:40

«Բաքուն լարված հարաբերություններ ունի միաժամանակ մի քանի ուղղություններով»

«Նեզավիսիմայա գազետան» անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի` Ռուսաստան կատարվելիք ու նշել, որ իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Ալիևը քննարկելու է երկկողմանի հարաբերություններ, միջազգային և տարածաշրջանային խնդիրներ:

«Փորձագետները կարծում են, որ այցը նպատակ ունի նվազեցնել բացասական տեղեկատվությունը, որը վերջերս ձևավորվել էր ռուս-ադրբեջանական հարաբերությունների շուրջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության բաժնի պետի տեղակալ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ Մամեդյարով-Լավրով բանակցությունների օրակարգում է լինելու ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, որում Ռուսաստանը միջազգային գլխավոր միջնորդներից է` Բաքու-Երևան երկկողմանի հարաբերություններում, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

«Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Վլասովը, սակայն, կարծում է, որ «պաշտոնական Բաքուն դեռևս չի որոշել, թե գալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի փուլում ինչպիսի քաղաքականություն է արտաքին դերակատարների նկատմամբ որդեգրելու:

«Ասօր Բաքուն լարված հարաբերություններ ունի միաժամանակ մի քանի ուղղություններով` ԵԱՀԿ-ի, Իրանի, ԱՄՆ-ի հետ: Մասնավորապես Էլմար Մամեդյարովը վերջերս վերահաստատեց, որ իրենք մտադիր են նվազեցնել Ադրբեջանում ԵԱՀԿ-ի առաքելության կարգավիճակը` հասցնելով մինչև նախագծերի համակարգողի մակարդակի: Միաժամանակ նա չբացառեց, որ միջազգային դիտորդները կարող են մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, բայց եթե առաքելության կարգավիճակը նվազեցվի, ապա ԵԱՀԿ ներկայացուցիչների զեկույցը լավագույն դեպքում ոչ պաշտոնական փաստաթղթի կարգավիճակ կունենա:

Լարվածության երկրորդ կետն Իրանն է, որտեղ ադրբեջանցի քաղաքացիներ են ձերբակալվել, իսկ երրորդը` ԱՄՆ է, որը դժգոհ է, որ Ադրբեջանում փակվել են իր կողմից ֆինանսավորվող որոշ կազմակերպություններ: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի կամ Բաքու-Նովոռոսիսկ խողովակաշարի վերաբերյալ համաձայնագրերի ձախողումն առանձնակի խնդիրներ չառաջացրին»,- նշում է Վլասովը:

«Բաքուն լարված հարաբերություններ ունի միաժամանակ մի քանի ուղղություններով»