.jpg)
Արամ Մանուկյանը՝ վարչապետին. Ձեզ պատժել է պետք
«Դուք ցանկանում եք, որ մենք Ձեզ վստահենք, բայց դրա հիմքերը չկա»,- ԱԺ իր ելույթն այսպես սկսեց և դիմելով ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Դուք խոստացել եիք մենաշնորհների դեմ պայքար, բայց նախորդ տարիներին ոչինչ չեք արել, խոստացել էիք, որ օլիգարխները պետք է հարկային դաշտում լինեն, խոստացել էիք մրցակցային դաշտ ստեղծել, դա էլ արված չէ, խոստացել էիք կոռուպցիայի վերացում, անգամ դրա ցանկությունը չեք ունեցել… ո՞ր մեկն ասեմ»,- վրդովված հայտարարեց Ա. Մանուկյանը՝ թվարկելով բազմաթիվ խնդիրներ:
Ա. Մանուկյանը, անդրադառնալով գազի գնի բարձրացմանը, նշեց, որ նախագահական ընտրությունների պատասխանն է՝ ռուսները լեգիտիմացրեցին նախագահական ընտրությունները, «հիմա էլ պատժում են և գազի գին բարձրացնում»:
Կառավարության այս ծրագրով, Ա. Մանուկյանի կարծիքով, կա՛մ ժողովուրդը գնալու է ըմբոստության, կա՛մ արտագաղթելու է. «Եվ եկել եք այստեղ, որ մենք հավանություն տանք ծրագրին, ձեզ պատժել է պետք, ոչ թե հավանել»: