«Ռազմավարական գործընկերոջ քայլերը հայաթափելու են Հայաստանը»
21/05/2013 13:10

«Ռազմավարական գործընկերոջ քայլերը հայաթափելու են Հայաստանը»

Հայաստանին մատակարարվող գազը ամենաէժանը չէ տարածաշրջանում, ինչպես հայտարարվում է, դա աբուրսդ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ինտեգրացման առումով, ըստ նրա, Ռուսաստանը Ղազախստանի և Բելառուսի հետ համագործակցության այլ մակարդակ ունի` գտնվում են Մաքսային միության մեջ: Հայաստանում գազի սակագնի բարձրացման պարագայում, ըստ Մինասյանի, սպասվում է հայաթափություն. «ՌԴ-ն չի էլ թաքցնում, որ գազն օգտագործում է որպես քաղաքական գործիք»:

Ա. Մինասյանը նշեց, որ ԱՊՀ տարածքում Հայաստանի գազի իրացման ծավալը կազմում է մոտ երկու տոկոս, իսկ թե ինչու է «Գազպրոմը» այս երկու տոկոսի համար գազի սակագինը բարձացնում, ըստ բանախոսի, անմտածված գործողությունների արդյունք է:

Նա առաջարկում է ազգայնացնել «Հայռուսգազարդը», նաև մտածել իրանական գազի և այլընտանքային էնեգետիկ ռեսուրսների մասին:

Պատգամավորը եզրափակեց, որ ՌԴ նման ռազմավարական գործընկեր Հայաստանին պետք չէ, քանի որ այդ երկրի  քաղաքականությունը հայաթափում է ՀՀ-ն:

 

«Ռազմավարական գործընկերոջ քայլերը հայաթափելու են Հայաստանը»