Հայռուսգազարդի շքեղ կենսակերպի համար վճարում ենք բոլորս
21/05/2013 21:32

Հայռուսգազարդի շքեղ կենսակերպի համար վճարում ենք բոլորս

«Հայռուսգազարդի» ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված է 120 մլն դրամ: Սյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տվյալները փոխանցեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Բացի դրանից, «Հայռուսգազարդը» 535 մլն դրամ ամեն տարի միայն տալիս է արտարժույթ փոխանակելու և ռուսական կողմին վճարելու համար:

Բաժնետերերի ժողովի համար` 10 մլն դրամ է նախատեսվել, այն դեպքում, երբ բաժնետերերը երկուսն  են` ռուսական և հայկական կողմը: 54 մլն դրամ է նախատեսված վարչության նիստերի համար: 18 մլն դրամ՝ տնօրենների խորհրդի նիստերի համար, 39 մլն դրամ՝ բանկային ծառայությունների համար:

«Այս բոլոր ծախսերը մտնում են գազի գնի մեջ, որի համար վճարում ենք բոլորս»,- շեշտեց Ա. Մինասյանը:
 

Հայռուսգազարդի շքեղ կենսակերպի համար վճարում ենք բոլորս