Независимая Газета. Բաքուն և Մոսկվան չեն ցանկացել պայմանավորվել
21/05/2013 16:31

Независимая Газета. Բաքուն և Մոսկվան չեն ցանկացել պայմանավորվել

Մոտ ժամանակներս նախատեսվում է ավարտել ռուս-ադրբեջանական պետական հանձնաժողովների գործունեությունը, որոնք ստեղծվել էին 2012թ.-ի դեկտեմբերին Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության պայմանագրի երկարաձգման նպատակով։ Այս մասին Независимая Газета լրատվական գործակալության փոխանցմամբ, նշել է ադրբեջանական հանձնաժողովի ղեկավար, երկրի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:

Նա նշել է, որ բոլոր անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքներն ավարտվել են։

«Մնացել է միայն ավարտել Ռուսաստանի շարժական գույքն Ադրբեջանից հանելու գործընթացը։ Այս պատճառով կազմակերպվել են հատուկ բեռնատար ինքնաթիռների թռիչքներ՝ դեպի Գաբալա»,-այս մասին նշել է Խ. Խալաֆովը։
Նա նաև հավելել է, որ ռուսական կողմի հետ բոլոր հարցերի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել։

Աղբյուրը նշում է, որ այսօր տարբեր գնահատականներ են հնչում Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության ժամկետը չերկարաձգելու պատճառների մասին: Դրանցից մեկը վարձավճարին առնչվող թեման է։

Վերլուծաբան Էմին Աբդուլլաևը կարծում է, որ «անցել է այն ժամանակները, երբ Ադրբեջանը տասնյակ, անգամ հարյուրավոր միլիոնները համարում էր աստղաբաշխական գումար»։

Այնուամենայնիվ, այստեղ, երևի թե, խոսքը ավելի շատ սկզբունքի մասին է: Բանը նրանում է, որ Բաքուն, հասկանալի պատճառներով, չէր կարող անտարբեր լինել Մոսկվայի՝ Երևանի հետ առավել լավ պայմաններով ռազմական համագործակցությանը։

Աղբյուրը նշում է, որ այս տեսակետը նոր չէ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Россия-24 հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցի ժամանակ երկու պատճառ է նշել, որի հիման վրա Բաքուն ցանկացել է բարձրացնել վարձավճարի չափը:

Գինը բարձրացնելու ցանկություննրից մեկը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ վերջին 5-6 տարվա ընթացքում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունն աճ է գրանցել, սակայն զինտեխնիկան Ադրբեջանը գնում է շուկայական գնով։

«Մենք կարծում ենք, որ եթե գնում ենք շուկայական գնով, եթե մյուս բոլոր հաշիվներն անում ենք շուկայական գնով, ապա վարձակալության գինը ևս պետք է համապատասխանի կամ մոտ լինի դրան»,-նշել էր Ալիևը։

 

Независимая Газета. Բաքուն և Մոսկվան չեն ցանկացել պայմանավորվել