Հետազոտություն. Օբամայի դիմագծերում գերակշռում է չարությունը
21/05/2013 21:45

Հետազոտություն. Օբամայի դիմագծերում գերակշռում է չարությունը

ԱՄՆ Արկանզասի համալսարանը հետազոտություն է անցկացրել, համաձայն որի՝ ավելի մեծ թվով սպիտակամորթ ամերիկացիներ կարծում են, որ Բարաք Օբամայի դիմագծերում գերակշռում է չարությունը: Այս մասին տեղեկացնում է «US News» լրատվական գործակալությունը:

Մասնագետները հարցում են անցկացրել ավելի քան 100 մարդկանց շրջանում՝ սպիտակամորթ, սևամորթ, ասիացիներ, բնիկ ամերիկացիներ։

Նրանց առաջարկվել է դիտել 2010 թ-ին Օբամայի ելույթը, Սպիտակ տանը կազմակերպված ճաշկերույթի ժամանակ։ Սպիտակամորթ ամերիկացիները նույնիսկ ժպտալու և կատակների պահին Օբամայի դեմքին չարություն են նկատել։

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ Օբաման կարողանում է արդյունավետ կերպով վերահսկել իր դիմախաղը: 

Հետազոտություն. Օբամայի դիմագծերում գերակշռում է չարությունը