.jpg)
«Իմպուլսի» ֆուտբոլիստը կմասնակցի Ադրբեջանի ընտրանու հետ խաղին
«Իմպուլսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլիպ Տիմովը կրկին հրավիրվել է Մակեդոնիայի երիտասարդական հավաքական: Մայիսի 27-ից նա իր երիտասարդական հավաքականի կազմում կնախապատրաստվի «Եվրո-2015»-ի որակավորման փուլի 8-րդ խմբի Ադրբեջանի ընտրանու հետ հունիսի 8-ին Բաքվում կայանալիք անդրանիկ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է «Իմպուլսի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Մակեդոնիայի երիտասարդական ընտրանին ընդգրկված է 8-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները, բացի Ադրբեջանի հավաքականից, Իսրայելի, Պորտուգալիայի և Նորվեգիայի ընտրանիներն են: