.jpg)
Նորածիններին սառնարանում թաքցրած կնոջ երեխաները տարբեր տարիների են ծնվել
Իր երկու նորածիններին սառնարանում թաքցրած 30-ամյա Իրինա Տիմոշենկոյի տղաները ծնվել են ոչ թե նույն օրը, այլ տարբեր տարիների: Այս մասին հայտնում է govp.info-ն:
Օրեր առաջ «Կենտրոնական» հանրախանութում հայտնաբերված երեխաները ծնվել են 2008 և 2010 թթ.: Այս մասին են վկայում դատաբժշկական փորձաքննության արդյունքները:
Երկու անգամ էլ նա երեխաներին ծննդաբերելուց հետո սառանարանում է դրել և հետո տարել աշխատավայր:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ երկու երեխաներին էլ ծննդաբերել է 2008 թ.: Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքերից մեկի վաղեմության ժամկետը կարող է լրացած լինել, ինչը էական ազդեցություն կթողնի գործի ընթացքի վրա: