Հայ «օրենքով գողերը». Կամո Եղիազարով` Կամո Մոսկովսկի (Տեսանյութ)
21/05/2013 20:36

Հայ «օրենքով գողերը». Կամո Եղիազարով` Կամո Մոսկովսկի (Տեսանյութ)

2010 թ.-ին Մոսկվայի իրավապահները Ստուդենչեսկայա փողոցում ձերբակալել են 48-ամյա հայ «օրենքով գող» Կամո Եղիազարովին, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Կամո Մոսկովսկի:

Անձնական զննության ժամանակ Եղիազարովի մոտ հայտնաբերվել է 8.32 գրամ հերոին: Մի քանի անգամ դատված, ծնունդով Թբիլիսիից Կամոն 1975 թ.-ից բնակվում է Մոսկվայում և համարվում է Ռուսաստանի մայրաքաղաքի ամենաազդեցիկ հայ «օրենքով գողը»:

Քրեական աշխարհում Կամոն համարվում է հին «գողական ավանդույթների» կողմնակից և նախընտրում է չխառնվել այնպիսի գործերի մեջ, որտեղ «մեծ փողեր» կան:

Եղիազարովի գլխավորած խմբավորումը զբաղվում է գործարարների միջև առաջացող խնդիրներին լուծումներ տալով և խարդախություններով: «Օրենքով գող» Կամոն քրեական պատասխանատվության է ենթարկվել 2004թ.-ի դեկտեմբերին, քանի որ հայ գործարարից գողացել էր նրա Audi A8 ավտոմեքենան:

Մոսկվայի Զամասկվորեցկիի դատարանը «օրենքով գողին» դատապարտել էր 4 տարվա ազատազրկման:

Պատիժը կրելուց հետո, նրան, սակայն, վիճակված չէր երկար ժամանակ անցկացնել ազատության մեջ: 2011թ.-ին Մոսկվայի դատարանը Կամո Մոսկովսկիին մեղադրել է խոշոր չափերի թմրամիջոցների պահպանման համար և դատապարտել 6 տարվա բանտարկության`խիստ ռեժիմի կալանավայրում պատիժը կրելու կարգադրությամբ:

Հայ «օրենքով գողերը». Կամո Եղիազարով` Կամո Մոսկովսկի (Տեսանյութ)