.jpg)
«Եվրատեսիլում» Ռուսաստանին տրված կորած ձայներն անպատասխան չեն մնա
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթին Ռուսաստանի մասնակցի օգտին քվեարկած և անհայտ կորած ձայներն անպատասխան չեն մնալու: Այս մասին տեղեկացնում է «Ռուսաստանի ձայն» ռ/կ-ն:
Նշենք, որ ձայների հաշվարկից հետո «Եվրատեսիլ-2013»-ի Ռուսաստանի ներկայացուցիչ Դինա Գարիպովան Ադրբեջանից չէր ստացել և ոչ մի ձայն: Այնինչ, ըստ Ադրբեջանի հայտարարության, Ռուսաստանը իրենցից պետք է, որ ստանար նվազագույնը 10 միավոր: Իսկ Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է առավելագույն՝ 12 միավոր:
«Մենք Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ պայմանավորվել ենք, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը կճշտի իրավական հարցերը, մենք համակարգելու ենք մեր ջանքերը, որպեսզի այդ վիրավորական ակցիան անպատասխան չմնա»,- նշել է վերջինս: