.jpg)
21/05/2013 17:44
Վարչապետի վերանշանակմամբ` հասարակությունը ստացավ ևս մեկ ապտակ
Տիգրան Սարգսյանի վերանշանակմամբ` հասարակությունը ստացավ ևս մեկ ապտակ: ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Տ. Սարգսյանի գլխավորած կառավարության վարած քաղաքականության հետևանքով, Լ. Սարգսյանի խոսքով, երկրի սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին է, որ հազարավոր մարդիկ՝ իրենց ընտանիքներով, լքում են երկիրը. «Եվ այս ամենն անթաքույց կերպով խրախուսվում է վարչապետի կողմից»: