.jpg)
Բակո Սահակյանը հանդիպել է Վլադիմիր Գասպարյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, քննարկվել են իրավապահ մարմինների աշխատանքին և այդ ոլորտում Հայաստանի և Արցախի ոստիկանությունների միջև համագործակցության ընդլայնմանը և խորոցմանը վերաբերող տարբեր հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: