Սերժ Սարգսյանը ցավակցել է Բարաք Օբամային
21/05/2013 16:45

Սերժ Սարգսյանը ցավակցել է Բարաք Օբամային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Օկլահոմա նահանգում տեղի ունեցած պտտահողմի ավերածությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:

«Ձերդ Գերազանցություն,

Խոր ցավով տեղեկացա Օկլահոմա նահանգում տեղի ունեցած պտտահողմի ավերածությունների մասին, որը տասնյակ մարդկանց ողբերգական մահվան պատճառ դարձավ: Կորուստն առավել ցավալի է, քանի որ զոհերի մեջ մեծ թվով երեխաներ կան:

Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

 

Սերժ Սարգսյանը ցավակցել է Բարաք Օբամային