Երևանում տրանսպորտը չի թանկանա
21/05/2013 15:10

Երևանում տրանսպորտը չի թանկանա

Երևանում տրանսպորտը չի թանկանա: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

«Նման հարց չի քննարկվել, որովհետև այդպիսի հայտ չենք ստացել, և նման հարց քննարկելու որևէ հիմք չկա: Իսկ թե ինչ են գրում սոցիալական ցանցերը, դա ես չեմ կարող պատասխանել: Նման հարց ոչ բարձրացվել է, ոչ քննարկվել, որովհետև մենք պաշտոնական ոչինչ չունենք ոչ գազի գնի, ոչ էլ այլնի վերաբերյալ»,-ասաց Հ. Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը քիչ առաջ հետևյալ հաղորդագրությունն էր տարածել. «ՇՏԱՊ: Ժողովուրդ հենց նոր երթուղայինում վարորդը հայտարարեց, որ հունիսի 1-ից երթուղային տրանսպորտի գինը բարձրանալու է ` միկրոավտոբուսները 200 դր, իսկ ավտոբուսները 150 դրամ»:

 

Երևանում տրանսպորտը չի թանկանա