.jpg)
Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին
Մայիսի 21-ին ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին: Այս մասին հայտնում է vesti.ru-ն: Նրան 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել՝ ընտրաձայներ գնելու, փողերի յուրացման և վատնելու մեջ:
Նախկին վարչապետին սպառնում է 7-ից 12 տարվա ազատազրկում: Վրաստանի դատախազությունը դիմել է դատարան՝ նրան կալանավորելու համար:
Ավելի վաղ նրան բերման էին ենթարկել կեղծված անձնագրով երկրի սահմանը հատելու համար: 2004- 2012 թթ. նա եղել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը: