.jpg)
«Ալաշկերտը» հաղթեց Հայաստանի պատանեկան հավաքականին
Հայաստանի ֆուտբոլի 1-ին խմբի առաջնության չեմպիոն «Ալաշկերտն» Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում ընկերական հանդիպում անցկացրեց Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի հետ:
Այս խաղը մայիսի 20-26-ը մարզական հավաք անցկացնող մեր պատանեկան հավաքականի առաջին ստուգողական հանդիպումն էր: Գոլային պահերով հարուստ և դինամիկ մրցավեճ ստացվեց: 1:0 հաշվով հաղթեցին առավել փորձառու ալաշկերտցիները: Գոլը հեղինակեց Գարեգին Մաշումյանը` ստանալով Միհրան Մանասյանի հաշվենկատ փոխանցումը: Այս մասին հայտնում է «Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը:
Աբրահամ Խաշմանյանի սաները մարզական հավաքի շրջանակներում ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնեն մայիս 25–ին: Այդ օրը նրանք կմրցակցեն «Արարատի» հետ: