Կանոնակարգը դրվում է հանրային քննարկման
23/05/2013 18:30

Կանոնակարգը դրվում է հանրային քննարկման

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման բաժինը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկով, «ՀՀ ակումբների միջև 2013-2014 թթ. Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի» նախագիծը դնում է հանրային քննարկման:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը, քննարկման նպատակն է մինչև Կանոնակարգի հաստատումը ծանոթանալ բոլոր շահագրգիռ կողմերի՝ ակումբների ներկայացուցիչների, ֆուտբոլային մասնագետների, ֆուտբոլը լուսաբանող լրագրողների, երկրպագուների, ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամների տեսակետներին, դիտողություններին և առաջարկներին:

Կանոնակարգը դրվում է հանրային քննարկման