Բակո Սահակյանի պահանջը. Ընդգծված հարգանք հաշմանդամ քաղաքացիների հանդեպ
23/05/2013 20:08

Բակո Սահակյանի պահանջը. Ընդգծված հարգանք հաշմանդամ քաղաքացիների հանդեպ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր  անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված բժշկասոցիալական փորձաքննությունների կենտրոնի կողմից հաշմանդամության խմբերի սահմանման գործընթացին:  Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները:

Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ 2008թ.-ից հաշմանդամության կարգերի սահմանման ու հստակեցման ոլորտում թույլ տրված խախտումների վերացման ուղղությամբ իրականացվել է ծավալուն և քրտնաջան աշխատանք: Բակո Սահակյանն ընդգծել է, որ այս գործընթացի հանդեպ պահանջները եղել և մնում են հստակ, այն է՝ մաքսիմալ օբյեկտիվություն ու թափանցիկություն, ընդգծված հարգալից վերաբերմունք հաշմանդամ քաղաքացիների հանդեպ՝ հավելելով, որ հաշմանդամության կարգի վերանայման խնդրանքով յուրաքանչյուր դիմում պետք է ընթացքավորվի, մանրամասնորեն քննարկվի և պատասխան տրվի դիմումատուին:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


 

Բակո Սահակյանի պահանջը. Ընդգծված հարգանք հաշմանդամ քաղաքացիների հանդեպ