.jpg)
Առաջին անգամ Անդրկովկասում` դիսկ գոլֆ
Սույն թվականի մայիսի 26-ին, ժամը 12:30-ին Երևան-Էջմիածին մայրուղուն հարակից` «Զվարթնոց» օդանավակայանի և Մուսալեռ գյուղի միջև ընկած տարածքում կկայանա Հայաստանում «Իվանս Դիսկ Գոլֆ Քորս» ֆեդերացիայի կողմից Դիսկ Գոլֆի խաղադաշտի բացման պաշտոնական արարողությունը: Հատուկ այս մարզաձևի համար նախատեսված խաղադաշտի բացումը առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում: Այս մասին հաղորդում են նույն ֆեդերացիայից: