Forbes. Անգելա Մերկելը կրկին աշխարհի ամենաազդեցիկ կինն է
23/05/2013 12:29

Forbes. Անգելա Մերկելը կրկին աշխարհի ամենաազդեցիկ կինն է

Forbes ամերիկյան հանդեսը կազմել է 2013 թվականի ամենաազդեցիկ կանանց վարկանիշային աղյուսակը:
Երրորդ տարին անընդմեջ ամենաազդեցիկ կին է ճանաչվել Գերմանիայի կանցլեր 58-ամյա Անգելա Մերկելը: Այս մասին գրում է rt.com-ը:

Առաջատարների ցուցակում են նաև Բրազիլիայի նախագահ 65-ամյա Դիլմա Ռուսեֆը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կինը՝ Մելինդա Գեյթսը, ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Նշենք, որ այս ցուցակում կանանց «հերթականությունը» որոշվում է հիմնականում հանրության վրա ունեցած ազդեցությամբ ու մամուլում հայտնվելու հաճախականությամբ:

Forbes. Անգելա Մերկելը կրկին աշխարհի ամենաազդեցիկ կինն է