.jpg)
Գազն արդեն թանկացել է. Բացահայտում, թե ՞ բացթողում
«Հայռուսգազարդի»՝ գազի սակագնի վերանայման հայտը մուտք է եղել Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողով 2013 թվականի մայիսի 14-ին, սակայն գազի ներկրման պայմանագրի մեջ նշված է, որ գազի սակագինը 270 դոլար է հազար խմ-ի համար արդեն ապրիլի 1-ից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:
Թեև հինգ օրում հանձնաժողովում կարդացել էին Հայառուսգարզադի 170 էջանոց փաթեթը, այնուամենայնիվ, Գ. Բաղրամյանը չկարողացավ պատասխանել, թե գազի գնի հաջորդ վերանայումը ե՞րբ կլինի, թեև չբացառեց հետագայում ևս սակագնի վերանյման հարցի բարձրացումը: Ասուլիսին ներկա գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, կարծես, ավելի լավ էր տեղյակ խնդրին: Նա փոխանցեց, որ «Հայռուսգազարդի» հայտում նշված է մինչև 2014 թ.-ի հուլիսի մեկը, որից հետո կրկին գազի սակագնի վերանայում կլինի:
Նշենք, որ ըստ որոշ լուրերի՝ ապրիլի 1-ից «Գազպրոմը» Հայաստանին գազը վաճառում է 1000 խմ-ն 240 դոլարով, չնայած, որ պաշտոնապես նշվում է 180 դոլար սակագինը: Ըստ «Հայռուսգազարդի»՝ գազի գնի վերանայումը նախատեսվում է հուլիսի 1-ից:
Հավելենք, նաև, որ 2013 թ.-ի առաջին եռամսյակի համար ՊԵԿ տվյալներում նշվում է, որ գազի սակագինը 243 դոլար է: Այս հակասությունների վերաբերյալ «Հայռուսգազարդից» խոստացել են պարզաբանումներ ներկայացնել շուտով:
Ըստ հանձնաժողովի պաշտոնյայի՝ պարզվում է, որ գազն արդեն թանկացել է, իսկ կառավարության կողմից գազի գնի 30 տոկոսի սուբսիդավորման պայմաններում սակագինը կսահմանվի 156 դրամ մեկ խմ-ի համար` ներկայիս 132 դրամի փոխարեն:
Գագիկ Մակարյանը զարմացավ հանձնաժողովի կարողությունների վրա. կառույցի աշխատակիցները հինգ օրում կարդացել էին Հայռուսգազարդի 170 էջանոց փաթեթ-հայտը, և մեծ արագությամբ դիտարկումներ մշակել: Գ. Մակարյանն այն կարծիքին է, որ հայտը պետք է հետ վերադարձնել և վերանայել: