Գործադիրը խթանում է հերթական ներդրումային ծրագիրը
23/05/2013 20:36

Գործադիրը խթանում է հերթական ներդրումային ծրագիրը

ՀՀ կառավարությունը «Ատ-մետալս» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող և 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2016 թ. մայիսի 30-ը։

Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում` ոսկու և արծաթի ստացման համար։ Կառուցվելու է բազմամետաղների մշակման արտադրամաս, հետագայում վերամշակման ժամանակ առաջացած «պոչերը» կիրառել շինարարության, ապակու ձուլման և այլ բնագավառներում։

2013 թ. պետք է թողարկվի շուրջ 1.4 մլրդ դրամի արտադրանք, ստեղծվի 75 աշխատատեղ։
 

Գործադիրը խթանում է հերթական ներդրումային ծրագիրը