Իսրայելում հարսանիքներից մեկին ժամանել է 25.000 հյուր
23/05/2013 18:50

Իսրայելում հարսանիքներից մեկին ժամանել է 25.000 հյուր

Հուդայականության ուղղություններից մեկի` հասիդների առաջնորդի թոռներից մեկի հարսանիքին ժամանել է 25.000 հյուր:

Mk.ru-ի փոխանցմամբ` աշխարհի բոլոր կողմերից Երուսաղեմ հարսանիքին ժամանած հյուրերի պատճառով, տեղի ոստիկանությունը ստիպված է եղել արգելափակել թաղամասերից մեկի տրանսպորտի տեղաշարժը:

Նշվում է, որ այդ հարսանիքի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը պայմանավորված է այն հանգամանքով, որ 18-ամյա ամուսնացող երիտասարդը հետագայում զբաղեցնելու է բելզյան հասիդների առաջնորդի պաշտոնը:

Հասիդիզմը հուդայականության  ուղղություն է, որն առաջացել է 18-րդ դարում:

Երուսաղեմում հասիդների թիվը հասնում է 6000-8000 ընտանիք:

 

Իսրայելում հարսանիքներից մեկին ժամանել է 25.000 հյուր