Լյուքս Ստեփանյանի ծնողների նկատմամբ բռնության դեպքը կքննվի
23/05/2013 19:20

Լյուքս Ստեփանյանի ծնողների նկատմամբ բռնության դեպքը կքննվի

2013 թ. մայիսի 22-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ 2013 թ. մայիսի 18-ին Երևան-Սևան մայրուղում զինվորականների կողմից գործադրվել են բռնություններ:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ հրապարակումներում մատնանշված հանգամանքները ստուգելու նպատակով ՀՀ զինվորական դատախազի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: 

Այլ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ:

Լյուքս Ստեփանյանի ծնողների նկատմամբ բռնության դեպքը կքննվի