ԵՄ-ն Վրաստանից ակնկալում է  Մերաբիշվիլիի նկատմամբ արդար դատավարություն
23/05/2013 21:03

ԵՄ-ն Վրաստանից ակնկալում է Մերաբիշվիլիի նկատմամբ արդար դատավարություն

ԵՄ ընդլայնման հարցերով գլխավոր հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ ԵՄ-ն Վրաստանից ակնկալում է արդար, թափանցիկ և անկախ դատավարություն՝ ձերբակալված Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի և առողջապահության նախկին նախարար Չիաբերաշվիլիի նկատմամբ:

ԵՄ-ն այս համատեսքտում հիշեցնում է Ուկրաինայի իշխանությունների կողմից իրականացված ճնշումներն ու հետապնդումները ընդդիմության առաջնորդների նկատմամբ:

Նշենք, որ ձերբակալված Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ ընտրությունների ընթացքում ձայների կեղծման, ուրիշի գույքն առանց տիրոջ համաձայնության տնօրինելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է նյութական մեծ վնաս: 

ԵՄ-ն Վրաստանից ակնկալում է Մերաբիշվիլիի նկատմամբ արդար դատավարություն