Մինչև ամսվա վերջ նաիրիտցիները կստանան ևս մեկ ամսվա աշխատավարձ
23/05/2013 11:09

Մինչև ամսվա վերջ նաիրիտցիները կստանան ևս մեկ ամսվա աշխատավարձ

Մինչև ամսվա վերջ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Անուշ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ մեկ ամսվա աշխատավարձ գործարանի աշխատակիցները ստացել էին դեռ ամսվա սկզբին` այն էլ Նախագահի նստավայրում բողոքի ակցիա կազմակերպելուց հետո:

Ինչ վերաբերում է աշխատակիցներին պարտք 9 ամսվա աշխատավարձին, ապա Ա. Հովհաննիսյանն ասաց, որ դրա վերաբերյալ նորություններ չկան:

 

Մինչև ամսվա վերջ նաիրիտցիները կստանան ևս մեկ ամսվա աշխատավարձ