Ցույց ԱԺ-ի մոտ. «ՀՀԿ+ «ՀայՌուսգազարդ» = գենոցիդ»
23/05/2013 18:34

Ցույց ԱԺ-ի մոտ. «ՀՀԿ+ «ՀայՌուսգազարդ» = գենոցիդ»

Մինչ Ազգային ժողովում կսկսվի  գազի սակագնի հնարավոր բարձրացան վերաբերյալ դռնփակ նիստը, որին  կմասնակցեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը,  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը,  պատգամավորներ, ԱԺ մուտքի դիմաց հասարակական կազմակերպությունների անդամները և ակտիվիստները  բողոքի ցույց են կազմակերպել ԱԺ մուտքի  դիմաց:

Ցուցարարները նիստը օրենքից դուրս են համարում, քանի որ նիստին ներկա չեն սպառողները: Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկումը կազմակերպվել է հանրությունից գաղտնի, և իշխանությունները պարտավոր էին նման քննարկումը կազմակերպել սպառողների մասնակցությամբ:

Նշենք, որ ցուցարարներն իրենց ձեռքին ունեն «Քաղաքացիների մեջքի հետևում չենք հանդուրժելու ոչ մի որոշում», «Ինչքան ուզենք, էնքան կվճարենք», «ՀՀԿ+ «ՀայՌուսգազարդ» = գենոցիդ»  այլ վերտառությամբ պաստառներ:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները զրուցեցին ԱԺ աշխատակազմի ղեկավարի հետ՝ խնդրելով թույլ տալ իրենցից մի քանիսին մասնակցել դռնփակ նիստին:

Ցույց ԱԺ-ի մոտ. «ՀՀԿ+ «ՀայՌուսգազարդ» = գենոցիդ»