Քաղաքաշինության նախարարն այցելեց «Ծածկած շուկայի» շինհրապարակ
23/05/2013 14:36

Քաղաքաշինության նախարարն այցելեց «Ծածկած շուկայի» շինհրապարակ

Նախօրեին, Ազգային ժողովի հարցուպատասխանից անմիջապես հետո ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը այցելեց «Ծածկած շուկայի» շինհրապարակ` տեղում շինմոնտաժային աշխատանքների ներկա իրավիճակին ծանոթանալու համար: Այս մասին տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարար Ս. Թադևոսյանը ևս մեկ անգամ շինհրապարակում համոզվեց, որ շուկայի վերգետնյա հատվածում շինմոնտաժային աշխատանքներ չեն իրականացվում:

Քաղաքաշինական պետական տեսչության պետ Ս. Հայրապետյանի հավստամբ «Ծածկած շուկայի» շինաշխատանքները մշտապես տեսչության ուշադրության կենտրոնում են:

Հիշեցնենք, որ երեկվա Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի պնդման, թե այս պահին դադարեցված են «Ծածկած շուկայի» վերգետնյա հատվածի շինմոնտաժային աշխատանքները` ԱԺ պատգամավոր Զարուհի Փաստանջյանը ցանկություն հայտնեց նիստից հետո նախարարի հետ այցելել շինհրապարակ:  

Քաղաքաշինության նախարարն այցելեց «Ծածկած շուկայի» շինհրապարակ