.jpg)
Վարչապետը չհայտնեց, թե գազի 30% սուբսիդավորումը որտեղից է լինելու
«Այս չորս-հինգ տարիները պետք է վայելի ժողովուրդը, իշխանություննեը զբաղված են քրտնաջան, նվիրական աշխատանքով, եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է գազի գնի բարձրացումից սոցիալական բունտ լինի և իշանությունները «չվայելեն» այս չորս տարին, նման պատասխան տվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով գազի գնի 30 տոկոսի սուբսիդավորմանը՝ Տ. Սարգսյանը նշեց, որ հարցը գտնվում է բանակցային գործընթացի մեջ, որը կարևորագույն հարցերից մեկն է ռուսական կողմի հետ բանակցություններում. «Այն պահին, երբ նրանց հետ համաձայնության կգանք, թե ինչպես ենք կոմպենսացնելու այդ երեսուն տոկոսը, անպայման կտեղեկացնենք: Սակայն այս պահի դրությամբ քննարկվում են մի քանի տարբերակներ, հավելյալ բան չեմ կարող ասել»: