Վարչապետը` «մտքի հեղափոխության մասին»
23/05/2013 16:22

Վարչապետը` «մտքի հեղափոխության մասին»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, թե ինչ նկատի ուներ` ասելով, ու Աժ-ում տեղի ունեցավ «մտքի հեղափոխություն»:

Վարչապետը լրագրողներին կոչ արեց իրենց համար հայտնաբերել այն կարևոր փոփոխությունը, որը տեղի է ունենում Աժ նիստերի դահլիճում և ուշադրություն չդարձնել երկրորդային խնդիրների վրա:

«Ես կարծում եմ, որ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ-ում իսկապես լրջագույն քաղաքական երկխոսություն սկսվեց, գաղափարախոսական բանավեճ, որը միտված է դեպի ապագան»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարի կարծիքով` պառլամենտների բնականոն գործունեության ընթացք է, որ հնչում են տարբեր մեղադրանքներ և դրանց տրվում են համարժեք պատասխաններ և նորմալ է, ըստ նրա, որ այս ամենը շարունակվի, սակայն. «Մենք պետք է կարողանանք առանձնացնել արմատական խնդիրները և հասարակության ուշադրությունը կենտրոնացնել դրանց վրա. Այդտեղ է տեղի ունեցել մտքի հեղափոխություն»:

Վարչապետը` «մտքի հեղափոխության մասին»