.jpg)
Վարչապետ. Նախագահի հանձնարարականը կատարելու ենք
«Եթե մեր ընդդիմությունը հանդես է գալիս առաջարկներով՝ մեր երկրի համար տեսլականներով, որը, ըստ մեր պատկերացումների, ճիշտ է, պատրաստ ենք համագործակցել: Եթե ընդդիմությունը մշտապես հանդես գա անպիսի ծրագրերով, որոնք միտված են դեպի ապագան, մենք բոլորս դրանից կշահենք, անձնական վիրավորանքներից հարաբերությունները կտեղափոխվեն կոնստրուկտիվ դաշտ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Դիտարկմանը, թե նախորդ ծրագիրը ձախողված է, ինչպե՞ս կհավատան նոր ծրագրին, վարչապետը նշեց. «Այս երեք օրերի ընթացքում լսեցինք գնահատակնները մեր անցած հինգ տարիների կատարած աշխատանքի վերաբերյալ: Բացթողումները, մեր սխալները մանրակրկիտ ներկայացվեցին, կիսում եմ ձեզ հետ այն կարծիքը, որ մեր ծրագրին անհամաձայն կարծիքներ կան, և դա նորմալ է»:
Ի պատասխան հարցին, թե Նախագահը հորդորել էր «բռնել մեծերի գլխից», վարչապետը նշեց, որ վերջին հինգ տարիներին լրջագույն աշխատանքներ են կատարվել, «սկսել ենք մեր կուսակցից, նա ազատաղզրկված է, կան նաև այլ բարձարստիճան պաշտոնյաներ»:
«Մենք նախագահի հանձնարարականը կատարելու ենք»,-վստահեցրեց վարչապետը: