Թուրքիայում սպանել են Չեչնիայի հյուպատոսին
23/05/2013 20:39

Թուրքիայում սպանել են Չեչնիայի հյուպատոսին

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երեկ երկոյան սպանվել է Չեչնիայի պատվավոր Հյուպատոս Մեդեթ Ունլյուն: Ներքին գործերի նախարարության աշխատակիցները հայտնել են, որ սպանությունը տեղի է ունեցել երեկոյան ժամը 7.30-ի սահմանում: Այս մասին հաղորդում է Lifenews.ru լրատվական գործակալությունը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ երկու անհայտ անձինք, հենց մայրաքաղաքի կենտրոնում, կրակ են արձակել հյուպատոսի ուղղությամբ:

Տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունը փորձում է գտնել հանցագործներին՝ օգտվելով փողոցում տեղադրված տեսախցիկների ձայնագրություններից: 

Թուրք լրագրողները նշում են, որ սպանված հյուպատոսի հարազատներն իմացել են վերջինիս մահվան մասին միայն հաջորդ օրը, այն բանից հետո, երբ, դիմել են ոստիկանություն՝ ասելով, որ հյուպատոսը տանը չի գիշերել:

 

Թուրքիայում սպանել են Չեչնիայի հյուպատոսին