Ահմադ Վահիդի. Սիրիայի հզոր բանակը Իրանի զենքի կարիքը չունի
29/05/2013 20:21

Ահմադ Վահիդի. Սիրիայի հզոր բանակը Իրանի զենքի կարիքը չունի

ԵՄ կողմից Սիրիայի ապստամբերին զենք մատակարարելու սահմանափակումները վերացնելու փաստը անընդունելի է: Այս մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Ահմադ Վահիդին:

Ւրանի պաշտպանության նախարարը, անդրադառնալով այն պնդումներին, թե Իրանը Սիրիային զենք է մատակարարում, մասնավորապես պատասխանել է. «Սիրիան ուժեղ երկիր է, ամուր կանգնած՝ Իսրայելի դեմ: Սիրիայի բանակը զինելու կարիք չկա, քանի որ այն հզոր է և վերջերս մենք նկատեցինք, թե ինչպես սիրիական բանակը կարողացավ երկրի որոշ հատվածներ մաքրել ահաբեկիչներից»:

Ահմադ Վահիդին, քննադատելով ԵՄ կողմից Սիրիայի ապստամբերին զենք մատակարարելու սահմանափակումները վերացնելու փաստը, նշել է. «Այն, որ Եվրամիությունը ցանկանում է ահաբեկիչներին զենք մատակարարել, որոնք էլ ոչնչացնում են Սիրիայի ենթակառուցվածքները, կարծում եմ տգեղ և անընդունելի քայլ է»:

Նկատենք, որ այսօր շուրջ 40 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ Թեհրանում Սիրիայի հարցով միջազգային համաժողով է անցկացվում:

Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին իր ելույթում ևս մեկ անգամ շեշտել է, որ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի քաղաքական երկխոսության ճանապարհով: 

Ահմադ Վահիդի. Սիրիայի հզոր բանակը Իրանի զենքի կարիքը չունի