.jpg)
29/05/2013 19:42
Գարնանային զորացրումը 10-40 օր կհետաձգվի՝ ավարտական քննությունների պատճառով
Գարնանային զորացրումը 10-40 օր կհետաձգվի, ինչը կապված է դպրոցներում ավարտական քննությունների ուշացման հետ: Այս մասին Aysor.am-ին հայտնեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով ժամկետային զինծառայողների զորացրման ուշացումները:
Ա. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս մասին ավելի վաղ արդեն հայտարարվել էր՝ հավելելով, որ ուշացումները որևէ այլ պատճառ չունեն: