.jpg)
«Մոնակոն» կարող է հրավիրել Բոատենգին
Ֆրանսիական «Մոնակոն» շարունակում է «պայթեցնել» տրանսֆերային շուկան: Այժմ այդ ակումբը պատրաստվում է իտալական «Միլանին» 15 մլն եվրո առաջարկել 26-ամյա կիսապաշտպան Քևին-Պրինց Բոատենգի համար: Այս մասին հայտնում է «Sky Italia»-ն: Ճիշտ է` «Մոնակոն» դեռ պետք է դիմանա անգլիական «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցակցությանը, քանի որ վերջիններս նույնպես Գանայի հավաքականի ֆուտբոլիստի կարիքն ունեն:
Ինքը` Քևինը, դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան: