.jpg)
Խավիեր Էռնանդեսը հայտնվել է «Յուվենթուսի» տեսադաշտում
Իտալական ԶԼՄ-ների տեղեկություններով` Թուրինի «Յուվենթուսը» մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» մեքսիկացի հարձակվող Խավիեր Էռնանդեսի (Չիչարիտո) տրանսֆերը:
Նշենք, որ Էռնանդեսը միակ հարձակվողը չէ, ում ծառայություններով հետաքրքրված է «Յուվենթուսը»: Թուրինցիները հետևում են նաև «Ռեալի» և «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստներ Գոնսալո Իգուաինին ու Ստևան Յովետիչին: Իր հերթին` Խավիեր Էռնանդեսը գրավել է մադրիդյան թիմերի` «Ռեալի» ու «Ատլետիկոյի» ուշադրությունը:
Հիշեցնենք, որ սկսած հաջորդ մրցաշրջանից` «Յուվենթուսում» հանդես կգա նաև «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Ֆեռնանդո Լյորենտեն: