.jpg)
Սիրիա մատակարարվող զենքը կարող ուղղվել քրիստոնյա փոքրամասնությունների դեմ
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկն այսօր խիստ քննադատության է ենթարկել ԵՄ խորհրդի կողմից Սիրիային զենքի մատակարարման էմբարգոն չերկարացնելու որոշումը:
ԵՄ Խորհրդարանի կայքի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահը մտահոգություն է հայտնել որոշման քաղաքական նպատակի հետ կապված:
«Ինչ իմաստ ունի հակակառավարական խմբերին զինելը, եթե մենք հստակ չգիտենք նրանց նպատակը: Նրանց գործողությունները հետագայում կարող են ուղղվել փոքրամասնությունների դեմ, այդ թվում՝ քրիստոնեական փոքրամասնության»,- ասել է Բրոկը:
ԵՄ խորհրդի որոշումը, ըստ Բրոկի, կունենա հեռահար հետևանքներ: Ինչը նշանակում է, որ Եվրոպական միությունը կորցրել է արտաքին քաղաքականության հարցերում վստահելիությունը: Արդյունքն այն է, որ ոչ միայն ԵՄ-ն, այլև անդամ պետությունները կորցրել են իրենց ազդեցությունը աշխարհում:
Հիշեցնենք, որ Սիրիային զենք մատակարարելու էմբարգոն ավարտվում է հունիսի 1-ին, և նոր որոշում այդ ուղղությամբ ԵՄ խորհուրդը չկայացրեց: