.jpg)
Վրաստանում պատգամավորները աշխատանքի կժամանեն ինքնաթիռներով
Վրաստանի խորհրդարանի պատմագավոր Դավիդ Սագանելիձեն առաջարկել է պատգամավորներին աշխատանքի վայր բերել ինքնաթիռներով:
Utro.ru-ի փոխանցմամբ` նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրի խորհրդարանը Թբիլիսիից տեղափոխվել է Քութայիսի:
Նրա խոսքով՝ ինքը արդեն պայմանավորվել է «Այրզենա» ընկերության հետ` թռիչքներ իրականացնելու համար:
Թբիլիսիից Քութայիս ինքաթիռը կհասնի 20 րոպեյում:
Տոմսերի արժեքը կազմելու է մոտավորապես 54$, բացի այդ, ընկերությունը արդեն իսկ խոստացել է զեղչեր սահմանել պատգամավորների համար: