.jpg)
«Իշխանությունները փիս կուրտիզանուհու նման են, ում տեսել` խոստացել են»
«Իշխանությունները փիս կուրտիզանուհու նման են, ում տեսել` խոստացել են, իսկ հիմա չգիտեն ումից սկսեն»,- լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, նման կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Խոսելով հետագա անելիքների մասին` Գ. Եղիազարյանը նշեց, որ ճանապարհ անցած որոշ ընկերների հետ կմիավորվեն և կկազմեն մեկ բռնունցք. «Մենք անդունդի եզրին ենք և այդ անդունդից մեզ փրկողներից մեկը կարող է լինել Լևոն Տեր-Պետրոսյանը: Մենք կառաջարկենք բոլոր այն ուժերին, ովքեր դեմ են այս իշխանություններին, միավորվեն և հանդես գան միևնույն դրոշի տակ»:
Գ. Եղիազարյանը համախմբման կոչ արեց. «Եկեք անցկացնենք օրինական ընտրություններ, ընտրենք երկրի նախագահ, ով պատասխան կտա զոհված երեխայի և աղքատ մարդու համար: Մինչև չլինի ընտրված նախագահ, մենք կլինենք այս վիճակում»: