Հոջսոն. «Հավատում եմ Ռունիին»
29/05/2013 19:50

Հոջսոն. «Հավատում եմ Ռունիին»

Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի մասին:

«Ես չեմ կարող մեկնաբանել Ռունիի ներկայիս դերը «Մանչեսթեր Յունայթեդում» և թիմի մարզիչների որոշումը: Բայց ես կարող եմ պատմել այն մասին, թե Ռունիի հետ համատեղ աշխատանքի ընթացքում ինչպիսի տպավորություն եմ ստացել: Ուեյնն այժմ էլ աշխատում է այնպես, ինչպես մեր ծանոթության առաջին օրը:

Ես անկեղծորեն հավատում եմ Ռունիին և հիանալի հասկանում եմ, որ նա պատրաստ է դուրս գալ խաղադաշտ և ապացուցել, թե որքան լավ ֆուտբոլիստ է: Իմ հավատն այս ֆուտբոլիստի նկատմամբ երբեք չի պակասել և չի տատանվել»,- հայտարարել է Հոջսոնը:

Հոջսոն. «Հավատում եմ Ռունիին»