Աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Ազգային ժողովում
29/05/2013 21:53

Աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Ազգային ժողովում

Մայիսի 29-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

«Քննարկման հիմնական թեման 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի օրակարգի պատրաստության հարցն էր։

Այդ կապակցությամբ լսվեցին մշտական հանձնաժողովների պատասխանատուների հաղորդումները շրջանառության մեջ գտնվող օրինագծերի թեմատիկ ընդգրկումների և պատրաստության վիճակի վերաբերյալ։

Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որի արդյունքում ճշտվեց լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը, նշվեցին առաջիկա անելիքները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ ԱԺ լիագումար նիստը հրավիրվում է ս.թ. մայիսի 30-ին, ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի դահլիճում։

Խորհրդակցությանը քննարկվեցին նաև ներխորհրդարանական կյանքի այլ հարցեր»,- նշված է տարածված հաղորդագրությունում:
 

Աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Ազգային ժողովում