Այսօր Խաղաղապահների միջազգային օրն է. Խաղաղապահները պարգևատրվեցին
29/05/2013 21:06

Այսօր Խաղաղապահների միջազգային օրն է. Խաղաղապահները պարգևատրվեցին

2001 թվականին ձևավորելով խաղաղապահ ուժերը` Հայաստանն իր պատրաստակամությունը հայտնեց միջազգային հանրության առաջ ծառացած խնդիրների լուծման գործում որոշակի ներդրում ունենալու ուղղությամբ: Դրանցից կարևորագույնը հայկական խաղաղապահ զորախմբերի անմիջական ներգրավումն է Միացյալ կոալիցիոն ուժերի կողմից պայթյունավտանգ գոտիներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին: Այս մասին հայտնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այսօր ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադում հանդիսավոր պայմաններում նշվել է հայկական խաղաղապահ ուժերի ձևավորման 12-րդ տարեդարձը: Օրվա միջոցառումների շրջանակներում մի խումբ զինծառայողներ Կոսովոյում ԱՄՆ զորախմբի կազմում տարած բարեխիղճ ծառայության համար ԱՄՆ ԶՈՒ կողմից պարգևատրվել են «Բանակի ձեռքբերումների համար» մեդալով: ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով խաղաղապահները պարգևատրվեցին «Մարշալ Բաղրամյան», «Նելսոն Ստեփանյան» և «Անբասիր ծառայության համար» գերատեսչական մեդալներով:

Պարգևները հանձնեցին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատարի տեղակալ« գնդապետ Արթուր Երոյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ Ջեֆրի Սիմսոնը: Բարձր գնահատելով ԱՄՆ զինծառայողների հետ կողք-կողքի խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինվորականների մասնագիտական պատրաստվածության մակարդակը՝ ռազմական կցորդը նշեց« որ իր համար պատիվ է ԱՄՆ ԶՈՒ հրամանատարության կողմից մեդալներ հանձնել նրանցից առավել աչքի ընկածներին;

Ներկայում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի երեք ստորաբաժանումներ խաղաղապահ առաքելություններ են իրականացնում Աֆղանստանում և Կոսովոյում տեղակայված կոալիցիոն ուժերի խաղաղապահ ուժերի կազմում` իրենց ամենօրյա բարդ և պատասխանատու ծառայությամբ բարձր պահելով հայ զինվորականի պատիվն ու հարգանքը:

Այսօր Խաղաղապահների միջազգային օրն է. Խաղաղապահները պարգևատրվեցին