ՌԴ-ն պաղեստինցիներին համոզում է հրաժարվել նախապայմաններից
29/05/2013 20:50

ՌԴ-ն պաղեստինցիներին համոզում է հրաժարվել նախապայմաններից

Ռուսաստանը պաղեստինցիներին համոզում է Իսրայելի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար հրաժարվել նախապայմաններից: Այս մասին ՌԴ ԱԳ նախարարի մերձավորարևելյան խնդիրների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սերգել Վերշինինի հետ հանդիպման ավարտից հետո հայտարարել է Իսրայելի ԱԳ փոխնախարար Զեև Էլկինը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

«Ռուսաստանի ներկայացուցիչը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ իրենք պաղեստիցիներին կոչ են անում բանակցություններն սկսել առանց նախապայմանների: Այդ դեպքում ինձ ուրախացնում է, որ Ռուսաստանը՝ որպես «քառյակի» մասնակից, նույնպես մեր կողմն է և գտնում է, որ բանակցությունները պետք է վերսկսվեն առանց նախապայմանների, և ինչ-որ առումով այդ հարցում չի աջակցում Մահմուդ Աբբասին»,- ասել է Էլկինը:

Նշենք, որ իսրայելցիները գրեթե երեք տարի ընդմիջումից հետո պատրաստակամություն են հայտնել առանց պայմանների անհապաղ վերականգնել բանակցությունները, սակայն պաղեստիցիները պնդում են, որ Իսրայելը նախևառաջ պետք է դադարեցնի Հորդանան գետի Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում հրեական բնակավայրերի շինարարությունը: 

ՌԴ-ն պաղեստինցիներին համոզում է հրաժարվել նախապայմաններից