Տիգրան Սարգսյան. Պետական պարտքը կառավարելի է
29/05/2013 14:31

Տիգրան Սարգսյան. Պետական պարտքը կառավարելի է

Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել են «ՀՀ 2012-ի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:

Հիմնական զեկուցող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ 2012-ի տնտեսության բարձր տեմպերը պայմանավորված են եղել ներքին տնտեսության գործոններով` նպատակաուղղված արդյունաբերական քաղաքականությամբ:

«Գրանցված 7.2 տոկոսանոց տնտեսական աճին նպաստել են տնտեսության բոլոր ճյուղերը»,- ասաց վարչապետը և հավելեց, թե գործարար միջավայրի բարելավման առումով Հայաստանը 18 կետով բարելավել է իր դիրքերը` 185 երկրների շարքում զբաղեցնելով 32-րդ տեղը:

Նախորդ տարի Հայաստանի պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 508 մլրդ դրամ կամ 3 մլրդ 738 մլն ԱՄՆ դոլար: Պետական պարտքը, Տ. Սարգսյանի խոսքով, կառավարելի է, քանի որ ՀՆԱ-ի հետ համեմատ` պետպարտքը չի գերազանցել 50-ի տոկոսի շեմը:

Նշենք, որ քննարկմանը մասնակցում էին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Մանվել Բադեյանը, Սուքիաս Ավետիսյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

 

Տիգրան Սարգսյան. Պետական պարտքը կառավարելի է